Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Ռուս ստրատեգները կոպիտ սխալ գործեցին

Ռուս ստրատեգները կոպիտ սխալ գործեցին
28.09.2023 | 19:35

Արցախը Հարավային Կովկասի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող տարածք է: Դեռևս 19-րդ դարի սկզբներին, գիտակցելով այս հանգամանքը, Այսրկովկաս մտած ռուսական զորքերի առջև ռուսական արքունիքի կողմից դրվեց առաջնահերթ խնդիր՝ գրավել Ղարաբաղի խանություն կոչվող վարչական միավորը, որն առաջին, իսկ ռուս-պարսկական 1813 թ. Գյուլիստանի հաշտությամբ մտավ ռուսական կայսրության կազմ: Այժմ Արցախի ռազմավարական դիրքը և աշխարհաքաղաքական նշանակությունն ավելի է մեծացել: Այն շատ մոտ է ադրբեջանական նավթային և գազային խողովակաշարերին: Իզուր չի ասված՝ ով տիրում է Արցախին, տիրում է Հարավային Կովկասին, ով տիրում է Հարավային Կովկասին՝ նշանառության տակ է պահում Մերձավոր Արևելքը: Այս դասագրքային ճշմարտությունները մի՞թե չգիտեն Կրեմլի ստրատեգները, այն, ինչը լավ հասկանում էին ռուսական արքունիքում երկու դար առաջ:

Շատ դժվար է հավատալ այս օրերի իրադարձություններին: Դժվար է հավատալ, որ կարող են լինել գաղտնի պայմանավորվածություններ Պուտինի, Էրդողանի, Ալիևի միջև: Հարց է առաջանում՝ մի՞թե պատժամիջոցներին չմիանալը այդքան կարևոր էր, որ Կրեմլը գնաց այս քայլին: Մի քանի ռուսական ոչ իշխանական տեղեկատվական-վերլուծական աղբյուրներում ուղղակիորեն նշվում է այս գործարքի հակասությունը ՌԴ ազգային պետական շահերին: Այստեղ խնդիրը ոչ միայն հայ-ռուսական դարավոր հարաբերություններին հասցված մահացու հարվածն է, այլև ռուսական ազդեցության գոտիների վերացումը հետխորհրդային տարածքում, ինչը արդեն քսան տարի է Կրեմլի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունն է: Իսկապես տարօրինակ է նման դիրքորոշումը, բացատրություններ տալն անհնար է, չկան հասկանալի հիմնավորումներ: Եթե որոշված էր զիջել Արցախը և օգնել Ադրբեջանին, ինչու՞ 2020-ին խաղաղապահներ ուղարկվեցին, և կանխվեց Ստեփանակերտի գրավումը, չէ՞ որ դա միլիարդավոր ծախսեր պահանջող գործողություն էր: Հավանաբար, առաջիկա ամիսների իրադարձություններն ինչ-որ պարզություն կմտցնեն, և հնարավոր կլինի բացատրել անբացատրելին: Ռուս ստրատեգները կոպիտ սխալ գործեցին:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 10334

Մեկնաբանություններ